20:26  ,  19 հուլիսի, 2018

Ժորժինյո․ Մանկուց սիրել եմ մարտահրավերներ

Լոնդոնի «Չելսիի» նորեկ, բրազիլական արմատներով իտալացի Ժորժինյոն խոսել է անգլիական ակումբ տեղափոխվելու պատճառների մասին։

«Մանկուց սիրել եմ մարտահրավերներ, «Չելսի» տեղափոխությունը այդ շարքից է։ Սարին հիանալի աշխատանք կատարեց «Նապոլիում», նրա հետ շատ հեշտ է շփվելը։ Սարիի շնորհիվ առաջընթաց գրանցեցի։ Ընտրել եմ 5 համարը, քանի որ բրազիլական ֆուտբոլում այն հարգի»,- Ժորժինյոյի խոսքն է փոխանցում «Չելսիի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Ոչ պաշտոնական տվյալներով, տեղափոխության համար «Նապոլին» կվաստակի 57 միլիոն եվրո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով