19:58  ,  19 հուլիսի, 2018

Ալեքսիս  Սանչեսն այնուամենայնիվ կմեկնի ԱՄՆ  

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կմասնակցի ամերիկյան շրջագայությանը։

Չիլիացին թիմի հետ չէր մեկնել ԱՄՆ, քանի որ չէր ստացել մուտքի արտոնագիր։ Անգլիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սանչեսը  լուծել է թղթաբանական հարցերը։

Այս տարվա փետրվարին ֆուտբոլիստը խնդիրներ էր ունեցել Իսպանիայի հարկային մարմինների հետ։ Նշվում էր, որ այդ պատճառով էր ԱՄՆ-ն մերժել Սանչեսին։

Հուլիսի 20-ին Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կխաղա մեքսիկական «Ամերիկայի» հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում