2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 25–ամյա ղազախ գեղասահորդ Դենիս Տենը մահացել է դանակահարության հետեւանքով, հաղորդում է «Казинформ»–ը։ Ալմաթիի կենտրոնում անհայտ անձինք փորձել են գողանալ նրա ավտոմեքենայի հայելիները։
Մարզիկը դիմադրություն է ցույց տվել, հանցագործները դանակով մի քանի անգամ հարվածել են նրա ազդրին։
Տենը 3 լիտր արյուն է կորցրել եւ հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Տենը 2013թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում