16:34  ,  19 հուլիսի, 2018

«Փյունիկին» ոգեւորել է Վանեցյանի թեկնածությունը

Երեւանի «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կաջակցի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի թեկնածությանը։ Ակումբի մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն.

««Փյունիկի» ղեկավարությունը մեծ ոգևորությամբ է ընդունել լուրը, ըստ որի ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է մասնակցել ՀՖՖ նախագահի ընտրություններին։ Մենք հասկանում ենք այս որոշման ողջ բարդությունը և պատասխանատվությունը՝ հատկապես հիմա, երբ ԱԱԾ-ի և Արթուր Վանեցյանի առջև դրված են մեծամասշտաբ այլ առաջադրանքներ։

Մենք լիովին պաշտպանում ենք Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Նրա ընտրվելու դեպքում, մեր անունից պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մանկապատանեկան, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլի հայաստանյան առաջընթացի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում