15:13  ,  19 հուլիսի, 2018

«Բարսելոնան» համաձայն է Ազարի տրանսֆերի գործարքում ներառել Դեմբելեին

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարին, հաղորդում է Onda Cero–ն։ Կատալոնական ակումբը պատրաստ է Ազարի տրանսֆերի գործարքում ներառել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեին։ «Չելսին» կքննարկի առաջարկը։ Գործարքի արժեքը գնահատվում է 150–200 միլիոն եվրո։

Ազարի տրանսֆերի համար «Բարսելոնայի» մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է։ Ոչ պաշտոնական տվյալներով, Արքայական ակումբ արդեն բանավոր համաձայնություն ունի Ազարի հետ։ Խոչընդոտ կարող է դառնալ տրանսֆերի գինը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում