14:28  ,  19 հուլիսի, 2018

Խորվաթիայի թիմից հեռացված Կալինիչը եւս կստանա ԱԱ–2018–ի արծաթե մեդալ

Աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները որոշել են, որ ԱԱ–2018–ի խմբային փուլի առաջին տուրից հետո մարզիչի հետ տարաձայնությունների պատճառով թիմից հեռացված հարձակվող Նիկոլա Կալինիչը կստանա փախչեմպիոնի արծաթե մեդալ, փոխանցում է 24sata.hr–ն։

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան եւ մարզչական շտաբը այդ հարցը թողել էին ֆուտբոլիստների հայեցողությունը։ Կալինիչի թիմակիցները որոշել են, որ նա եւս ներդրում ունի հաջողության մեջ, ասել է Խորվաթիայի հավաքականի մամուլի քարտուղար Տոմիսլավ Պաչակը։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում Կալինիչը հրաժարվել էր փոխարինման դուրս գալ Նիգերիայի հավաքականի հետ հանդիպման վերջնամասում։ Խորվաթներն այդ խաղում հաղթել էին 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս