12:48  ,  19 հուլիսի, 2018

Յուրգեն Կլոպ. Առաջին տարին է, որ չենք վաճառում կարեւոր խաղացողի

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է ակումբի ամառային տրանսֆերային քաղաքականությունից:

«Սա առաջին տարին է, որ մենք չեն վաճառում կարեւոր ֆուտբոլիստի: Մենք միշտ ունեցել ենք բազմաթիվ տրանսֆերային փոփոխություններ երկու ուղղություններով էլ: Այս անգամ կառուցում ենք թիմ՝ մնալով նույն կազմի հիմքի վրա: Կունենանք 25 խաղացող»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Այս ամռանը «Լիվերպուլը» ձեռք է բերել կիսապաշտպաններ Ֆաբինյոյին, Նաբի Կեյտային եւ Ջերդան Շաքիրիին: Սպասվում է, որ առաջիկայում թիմը կհամալրի Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոնը, որը կհեռանա իտալական «Ռոմայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս