11:06  ,  19 հուլիսի, 2018

Մոուրինյո. Եզրափակիչում Պոգբան հրաշալի խաղաց

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբային, որն անհաջող մրցաշրջան անցկացրեց Անգլիայում, սակայն հրաշալի խաղաց աշխարհի առաջնության երկրորդ հատվածում:

«Հույս ունեմ, որ Պոգբան կգիտակցի իր ուժեղ կողմերը: Նա պետք է հասկանա՝ ինչու այդքան լավ խաղաց աշխարհի առաջնության երկրորդ փուլում: Եզրափակիչում նա պարզապես հրաշալի խաղաց»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016-ին «Յուվենտուսից»: Այժմ շատ են խոսակցությունները, որ նա ցանկանում է վերադառնալ թուրինյան ակումբ, քանի որ լարված հարաբերություններ ունի Մոուրինյոյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում