Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանը մոտ է կարիերան անգլիական Պրեմյեր լիգայում շարունակելուն, հաղորդում է BeIN Sports-ը: Լոնդոնի «Արսենալը» 22-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի համար գերմանական սուպերակումբը կառաջարկի մոտ 50 միլիոն եվրո:
Կինգսլի Կոմանի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականնը:
Գերմանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 21 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում