10:42  ,  19 հուլիսի, 2018

«Արսենալը» մոտ 50 միլիոն եվրո կառաջարկի «Բավարիայի» հարձակվողի համար

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանը մոտ է կարիերան անգլիական Պրեմյեր լիգայում շարունակելուն, հաղորդում է BeIN Sports-ը: Լոնդոնի «Արսենալը» 22-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի համար գերմանական սուպերակումբը կառաջարկի մոտ 50 միլիոն եվրո:

Կինգսլի Կոմանի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականնը:

Գերմանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 21 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում