00:40  ,  19 հուլիսի, 2018

Չեմպիոնների լիգա․ «Ալաշկերտը» պարտվեց նաև Շոտլանդիայում (ֆոտո, վիդեո)  

Հայաստանի չեմպիոն, Երևանի «Ալաշկերտը» տանուլ տվեց «Սելթիկի» հետ դիմակայությունում և դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի խաղարկությունից։ Որակավորման փուլում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը Երևանում 3 անպատասխան գնդակ ընդունելուց հետո նույն հաշվով պարտվեց նաև արտագնա խաղում։

Բրենդան Ռոջերսի թիմը բոլոր հարցերի պատասխանը տվեց առաջին կեսում, երբ 35-րդ րոպեին արդեն հաղթում էր 3։0 հաշվով։ Շոտլանդիայի չեմպիոնը 11-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով։

Չնայած պարտությանը, «Ալաշկերտը» կշարունակի եվրագավաթային պայքարը։ Հայկական ակումբը խաղալու է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ հանդիպելու է  «Սուտյեսկային»։ Մոնտենեգրոն ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայում պարտվել է ղազախական «Աստանային»։

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 26-ին և օգոստոսի 2-ին:

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, երկրորդ խաղ

«Սելթիկ» - «Ալաշկերտ»՝ 3։0 (տեսանյութ)

Մուսա Դեմբելե, 8, 19 (11մ), Ջեյմս Ֆորեսթ, 35

Հեռացում՝ Ջոզո Սիմունովիչ, 11 («Սելթիկ»)

«Ալաշկերտ» Օգնեն Չանչարևիչ, Տարոն Ոսկանյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Դաշյան, Դանիլո Սեկուլիչ (Արտյոմ Սիմոնյան, 64), Ուորոշ Նենանադովիչ (Միհրան Մանասյան, 46), Արտակ Եդիգարյան, Ջեֆերսոն (Սեզար Ռոմեռո, 86), Արթուր Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, ՕլիվերՊռազնովսկի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով