23:23  ,  18 հուլիսի, 2018

Ժոզե Մոուրինյո․ «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ վատ միջմրցաշրջանային հավաք է  

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է պատրաստվում իր գլխավորած թիմը առաջիկա մրցաշրջանին։

«Պետք է ընդունել, որ սա շատ վատ միջմրցաշրջանային հավաք է, քանի որ բացակայում են մի շարք խաղացողներ։ Կան նաև դրական կողմեր․ երիտասարդ խաղացողների համար սա անհավանական հնարավորություն է, որպեսզի հասկանան, թե ինչ է նշանակում լինել «Յունայթեդի» ֆուտբոլիստ։

Իմ մարզչական շտաբում 3 նորեկ կա։ Պետք է հարմարվել նաև նրանց։ ԱՄՆ-ում ամեն ինչ հիանալի է կազմակերպած։ Մատիչը, Ֆրեդը և Դե Խեան մեզ կմիանան հաջորդ շաբաթ։ Ֆրեդը կարևոր խաղացող է մեզ համար, նա կլրացնի մեր կիսապաշտպանությունը»,- Մոուրինյոյի խոսքն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։

Անգլիական ակումբը մասնակցելու է Չեմպիոնների միջազգային գավաթին, որտեղ խաղալու են «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» և «Միլանի» հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով