20:58  ,  18 հուլիսի, 2018

Ֆերնանդո Տորես․ Ինյեստան խորհուրդ տվեց տեղափոխվել Ճապոնիա  

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսն ասել է, թե ինչու է որոշել կարիերան շարունակել Ճապոնիայում։

«Ես խոսեցի Ինյեստայի հետ, նա տեղյակ էր, որ տարբերակներ կան Ճապոնիայում և  խորհուրդ տվեց տեղափոխվել։  Մեր կարծիքներն այս հարցում համընկան»,- Տորեսի խոսքն է փոխանցում Squawka-ն։

Տորեսն  այժմ հանդես է գալիս  «Սեգան Տոսու» ակումբում։ Մինչ այդ հարձակվողը խաղացել է Մադրիդի «Աթլետիկոյում», «Միլանում», «Չելսիում» և «Լիվերպուլում»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում