20:28  ,  18 հուլիսի, 2018

Մաուրիցիո Սարին՝ Էդեն Ազարի մասին  

Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է անգլիական ակումբի և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարի մասին։

«Ազարը բարձրակարգ խաղացող է, կարծում եմ, որ նա Եվրոպայի 3 լավագույնների թվում է։ Ուրախ կլինեի, եթե աշխատեի նրա հետ, քանի որ դա կօգնի մրցունակ լինել։

Հուսով եմ, որ կկարողանա Ազարին օգնել ավելի լավը դառնալու հարցում, բայց այդ աշխատանքը չափազանց բարդ է․ Ազարն արդեն խաղում է ամենաբարձր մակարդակում»,- Սարիի խոսքն է փոխանցում Goal-ը։

Ավելի վաղ Ազարն ակնարկել էր ակումբային գրանցումը փոխելու մասին։ Նա Բելգիայի հավաքականի կազմում դարձավ ԱԱ-2018-ի բրոնզե մեդալակիր։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում