18:25  ,  18 հուլիսի, 2018

Կուրտուան տուն է փնտրում Մադրիդում  

Բելգիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

AS-ը հայտնում է, որ 26-ամյա բելգիացին արդեն տուն է փնտրում Իսպանիայի մայրաքաղաքում։ Նշվում է, որ Արքայական ակումբը 34 միլիոն եվրոյով կարող է իրականացնել Կուրտուայի տեղափոխությունը։ «Չելսին» և «Ռեալը» մոտ են համաձայնության գալուն։

2011-2014 թվականներին Կուրտուան հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյում»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում