17:29  ,  18 հուլիսի, 2018

«Վալենսիան» երկարաձգեց պայմանագիրը գլխավոր մարզիչի հետ

Իսպանական «Վալենսիան» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Գարսիա Տորալի հետ համագործակցությունը շարունակելու մասին: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ, հունիս, հաղորում է ակումբի պաշտոնական կայքը: Հուլիսի 19-ին գլխավոր մարզիչն ու ակումբի նախագահ Անիլ Մուրտին հրավիրել են մամուլի ասուլիս:

Իսպանիայի անցած առաջնությունում «Վալենսիան» գրավել է չորրորդ տեղը եւ նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր Տորալի առաջին մրցաշրջանում:

52-ամյա իսպանացի մասնագետը 2013-2016 թվականներին գլխավորել է «Վիլյառեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս