16:21  ,  18 հուլիսի, 2018

«Բարսելոնան» մտադիր է տրանսֆերներից ստանալ 150 միլիոն եվրո

«Բարսելոնան» շահավետ առաջարկների դեպքում, մտադիր է վաճառել կազմի 7 խաղացողերի եւ ստանալ մոտ 150 միլիոն եվրո, հաղորդում է Daily Mail-ը:

Կատալոնական ակումբն Իերի Մինայի եւ Յասպեր Սիլեսենի տրանսֆերների համար կպահանջի 30 միլիոն եվրոյի՝ յուրաքանչյուրին:

Անդրե Գոմեշի տրանսֆերից ակումբն ակնկալում է 20 միլիոն եվրո, Ալեյշ Վիդալի համար՝ 8 միլիոն եվրո:

Եվս 40 միլիոն եվրո սպասվում է Լյուկա Դինի, Մարլոնի եւ Ռաֆինյայի վաճառքից:

Այս ամռանն արդեն «Բարսելոնայից» հեռացել է Պաուլինյոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում