15:34  ,  18 հուլիսի, 2018

Դարպասապահի տրանսֆերի ռեկորդ

Իտալական «Ռոման» ու անգլիական «Լիվերպուլը» համաձայնության են հասել Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոնի տրանսֆերի հարցում:

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Ալիսոնի համար «Ռոմային» կվճարի 66.8 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Liverpool Echo-ն:

Ալիսոնը կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը: Նախորդ ռեկորդը պատկանում էր Էդերսոնին, որին անգլիական «Մանչեսթեր Սիթին» պորտուգալական «Բենֆիկայից» գնել էր 34.7 միլիոն ֆունտ ստերլինգով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում