13:52  ,  18 հուլիսի, 2018

Բենզեման մոտ է «Ռեալից» հեռանալուն

Մադրիդի «Ռեալին» հարձակվող Քարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա Արքայական ակումբից: 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, հաղորդում է Daily Mail-ը: Նրանք միասին աշխատել են «Ռեալում»:

Իտալական ակումբը պատրաստ է ֆրանսիացի խաղացողի համար վճարել 45 միլիոն եվրո:

«Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից Զինեդին Զիդանի հեռանալը եւ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս» լրացուցիչ պատճառներ են Բենզեմայի համար՝ փոխելու թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում