12:43  ,  18 հուլիսի, 2018

Մատյուիդի. Ռոնալդուն հնարավորություն կունենա աշխարհի չեմպիոնի հետ լինել նույն հանդերձարանում

Աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին ողջունել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալից» իտալական ակումբ:

«Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, եւ հաճելի է գիտակցել, որ նա խաղալու է մեր թիմում: Բայց իհարկե նրան էլ հաճելի կլինի հնարավորություն ունենալ աշխարհի չեմպիոնի հետ լինել նույն հանդերձարանում:

Երկու տարի առաջ նրան հաջողվեց հաղթել ինձ Փարիզում տեղի ունեցած Եվրո-2016-ի եզրափակիչում, բայց աշխարհի առաջնությունը այլ երեւույթ է եւ շատ ավելին է, քան Եվրոպայի առաջնությունը»,- Մատյուիդիի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում