12:14  ,  18 հուլիսի, 2018

«Բարսելոնայի» ռեկորդային հասույթը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ավարտված մրցաշրջանի արդյունքում գրանցել է ակումբի պատմության մեջ ռեկորդային հասույթ՝ 914 միլիոն եվրո (անցած տարի՝ 708 միլիոն եվրո), հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Օպերացիոն շահույթը կազմել է 32 միլիոն եվրո, զուտ շահույթը՝ 13 միլիոն եվրո հարկերի վճարումից հետո:

«Բարսելոնայի» մինչհարկային շահույթը կազմել է 177 միլիոն եվրո: Ակումբի ռազմավարական ծրագրով հասույթը 1 միլիարդ եվրոյի պետք է հասնի 2021 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս