11:56  ,  18 հուլիսի, 2018

ՉԼ. «Սելթիկ» - «Ալաշկերտ». Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» հուլիսի 18-ին Գլազգոյում Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կանցկացնի «Սելթիկի» հետ: Բուքմեյքերները չեն կասկածում շոտլանդական թիմի հաղթանակին:

«Սելթիկի» հաղթանակի գործակիցը տատանում է 1.01-ից 1.08-ի սահմաններում, «Ալաշկերտինը»՝ 21.00-ից 34.00, ոչ ոքին՝ 8.40-ից 15.00:

«Սելթիկ» - «Ալաշկերտ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է «Սելթիկը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով