11:09  ,  18 հուլիսի, 2018

«Ալաշկերտի» մարզումը Գլազգոյի «Սելթիկ Պարկում»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ մարզում է անցկացրել Գլազգոյի «Սելթիկ Պարկ» ստադիոնում: Մարզմանը մասնակցել են Շոտլանդիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները:

«Ալաշկերտի» նախախաղային մամուլի ասուլիսը չի կայացել, քանի որ ոչ մի շոտլանդացի լրագրող չի ներկայացել ասուլիսին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

 «Սելթիկ» - «Ալաշկերտ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով