00:20  ,  18 հուլիսի, 2018

«Չելսին» կարող է վերադարձնել Չեխին  

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարները մտածում են թիմի նախկին դարպասապահ Պետեր Չեխին վերադարձնելու մասին, հայտնում է Sky Sports-ը։ «Արսենալի» դարպասապահը կարող է փոխարինել Տիբո Կուրտուային, որը հնարավոր է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Քննարկվում է նաև Դանիայի հավաքականի և «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելի տարբերակը։

Չեխը կարող է զրկվել «Արսենալի» հիմնական դարպասապահի կարգավիճակից, քանի որ Ունայ Էմերին թիմ է հրավիրել գերմանացի Բերդ Լենոյին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում