23:53  ,  17 հուլիսի, 2018

Կոնտեն կարող է գլխավորել «Միլանը»

Իտալական «Միլանի» նոր սեփականատերերը ցանկանում են հրավիրել Անտոնիո Կոնտեին, որը հեռացվել է Լոնդոնի «Չելսիից»։ Տեղեկությունը փոխանցում է Sport Mediaset-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Լեոնարդոն կարող է զբաղեցնել գլխավոր տնօրենի պաշտոնը։

Ջենարո Գատուզոյի գլխավորությամբ «Միլանը» նախորդ մրցաշրջանում գրավեց 6-րդ տեղը, սակայն Եվրագավաթներին չի մասնակցի, քանի որ ֆինանսական fair play-ի կանոնները խախտելու համար ՈւԵՖԱ-ի կողմից որակազրկվել է։

Կոնտեի ղեկավարությամբ «Չելսին» 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 8-րդ անգամ՝ Անգլիայի գավաթը: Հաղթական մրցաշրջանի ընթացքում լոնդոնյան ակումբը սահմանեց ռեկորդ՝ Պրեմիեր լիգայի 38 խաղում տանելով 30 հաղթանակ, ակումբի համար ռեկորդային՝ 13 անընդմեջ հաղթանակ:

Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում «Չելսիում» գրավեց 5-րդ տեղը եւ չկարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Կոնտեն մտադիր է ստանալ 11 միլիոն եվրո փոխհատուցում ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում