22:58  ,  17 հուլիսի, 2018

Ազարը համաձայնել է տեղափոխվել «Ռեալ»

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը որոշել է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է RMC-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, բելգիացին արդեն պայմանավորվել է «Ռեալի» ղեկավարների հետ։ Սակայն Արքայական ակումբը դեռ չի կարողանում համաձայնության հասնել «Չելսիի» հետ։

Ռոնալդուի հեռանալուց հետո, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրները փոխարինող են փնտրում պորտուգալացուն։

Վերջերս Ազարն ակնարկել էր, որ ցանկանում է նոր մարտահրավեր ընդունել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով