21:55  ,  17 հուլիսի, 2018

Մոսկվայի «Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»  

Դավիթ Դավիդյանը պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ, հայտնում է  ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա հարձակվողի նախորդ թիմը «Արարատ-Մոսկվան» էր, որի կազմում Դավիթը դարձել է Ռուսաստանի ՊՖԼ «Կենտրոն» գոտու մրցաշրջանի հաղթող:

Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրած 12 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:

Առաջնության վերջում ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել։ Այժմ նա Գերմանիայում է, որտեղ վերականգնողական կուրս է անցնում և պատրաստվում է Հայաստանի առաջնությանը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» հանդես է գալու Հայաստանի Բարձրագույն խմբում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում