21:27  ,  17 հուլիսի, 2018

Բեյլը կմնա «Ռեալում»  

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կշարունակի հանդես գալ իսպանական ակումբում։ Բեյլի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան», սակայն Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին կարողացել է նրան համոզել, որ չփոխի ակումբային գրանցումը, հայտնում է The Telegraph-ը։

Բեյլը «Ռեալում» է 2013 թվականից։ «Տոտենհեմի» նախկին խաղացողի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով