20:30  ,  17 հուլիսի, 2018

Մորիենտեսը՝ Ռոնալդուի տրանսֆերի մասին

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի մասին։ 33-ամյա պորտուգալացին կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»։

«Ռոնալդուին փոխարինելը բարդ է։ Խոսում են Նեյմարի, Մբապեի, Քեյնի և Ազարի մասին։ Այս հարցը պետք է լուծի գլխավոր մարզիչը։ Եթե ինձ հարցնեին, ապա ես կընտրեի Նեյմարին կամ Մբապեին։ Ազարն էլ է իր խաղաոճով համապատասխանում «Ռեալին»։ Ռոնալդուն իր կարիերայի լավագույն տարիներն անց է կացրել Մադրիդում։ Նա մի քանի հաջող մրցաշրջան էլ կունենա «Յուվենտուսում»։ Երկրպագուները Ռոնալդուին լավ են հիշելու»,- Մորիենտեսի խոսքն է փոխանցում Goal-ը։

Տրանսֆերի համար «Յուվենտուսը» 2 տարվա ընթացքում Մադրիդի «Ռեալին» կվճարի 100 միլիոն եվրո։ Պորտուգալիայի հավաքականի 33-ամյա խաղացողը իտալական թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր և տարեկան կվաստակի 30 միլիոն եվրո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով