19:55  ,  17 հուլիսի, 2018

Կուրտուա․ ԱԱ-ի եզրափակիչը դիտել եմ մինչև 94-րդ րոպեն․ չէի ցանկանում տեսնել, թե ինչպես են ուրախանում ֆրանսիացիները  

Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է, թե ինչպես է դիտել ԱԱ-2018-ի եզրափակիչը, որում Ֆրանսիան 4։2 հաշվով հաղթեց Խորվաթիային։

«ԱԱ-ի եզրափակիչը դիտել եմ մինչև 94-րդ րոպեն․ չէի ցանկանում տեսնել, թե ինչպես են ուրախանում ֆրանսիացիները։ Կրկին միացրեցի հեռուստացույցը, Երբ ընկերներս ասացին, որ ճանաչվել եմ լավագույն դարպասապահ։ Ուրախ և հպարտ եմ այս մրցանակը ստանալու առթիվ»,- Կուրտուայի խոսքն է փոխանցում RTBF-ն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնությունում Բելգիան գրավեց երրորդ տեղը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով