18:45  ,  17 հուլիսի, 2018

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն

Անգլիական «Լիվերպուլը» և իտալական «Ռոման» մոտ են Ալիսոնի տրանսֆերի հարցում համաձայնության գալուն։ Ինչպես հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, անգլիական ակումբն առաջարկել է 70 միլիոն եվրո, ինչը կարծես բավարարում է հռոմեական ակումբին։

Նշվում էր, որ Բրազիլիայի հավաքականի դարպասապահին ցանկանում էր հրավիրել նաև «Չելսին», սակայն լոնդոնյան ակումբը հրաժարվել է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից։

Ալիսոնը Իտալիայի նախորդ առաջնության 37 խաղում բաց է թողել 28 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով