Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան բանակցում է Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ 2022թ. աշխարհի առաջնությունից առաջ երկու տարի այդ երկրում ընկերական հանդիպումներ անցկացնելու հարցով, հաղորդում է The Times–ը։
Հիշեցնենք, որ 2022թ. աշխարհի առաջնություն անցկացվելու է Քաթարում, որի կլիմայական շոգ պայմանները մտահոգում են մրցաշարի հնարավոր մասնակիցներին։
Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում Անգլիան 0։2 հաշվով պարտվեց Բելգիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում