15:18  ,  17 հուլիսի, 2018

Իսլանդիայի հավաքականի մարզիչը հեռացավ 7 տարվա աշխատանքից հետո

Ֆուտբոլի Իսլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլսգրիմսոնը հեռացել է պաշտոնից, հաղորդում է Իսլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։

«Ես որոշել եմ 7 տարի հավաքականի հետ աշխատելուց հետո հեռանալ։ Ես ուրախ եմ եւ շնորհակալ եմ տղաներին, որ կարողացանք ստեղծել իսկական թիմային ոգի»,- ասել է Հադլգրիմսոնը։

Մարզիչը Իսլանդիայի հավաքականի մարզչական շտաբում էր 2011 թվականից, իսկ 2014-ից գլխավոր մարզիչն էր։ Նրա ղեկավարությամբ թիմը հասավ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչ, Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնությունում իսլանդացիները խմբում գրավեցին վերջին տեղը եւ դուրս չեկան 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում