14:21  ,  17 հուլիսի, 2018

«Շիրակը» կվերադառնա Բարձրագույն խումբ, եթե ՀՖՖ նախագահն ու աշխատակազմը հեռանան

Գյումրիի «Շիրակը» պաշտոնապես հայտարարել է, որ «պատրաստ է վերադառնալ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն այս իսկ մրցաշրջանից, եթե պահանջը կատարվի և ՀՖՖ նախագահը և աշխատակազմը հրաժարական տան»։

Ակումբի կարծիքով, այն ինչ տեղի է ունեցել հունիսի 30-ին ապօրինություն է․

«ՀՖՖ հեռացրեց «Շիրակին» անդամությունից, իսկ որպես ՀՖՖ անդամ քվեարկեց ակումբների և անհայտ ծագումով կազմակերպությունների օգտին, որոնց գործունեության մասին ֆուտբոլային աշխարհում ոչ ոքի տեղյակ չէ»։

«Շիրակը» լիովին կիսում է «Փյունիկի» և «Արարատի» տեսակետը, որ «առաջնությունում չեն կարող հանդես գալ կրկնվող անուններով ակումբներ»։

«Շիրակը» վերահաստատում է, որ «պատրատ է օգոստոսից մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը, եթե ՀՖՖ-ում մոտ ապագույում տեղի ունենա ամբողջ աշխատակազմի փոփոխություն»։

Հուլիսի 17-ին տեղի ունեցած ՀՖՖ գործկոմի հերթական նիստում քննարկվել է «Շիրակին» վերադառնալու հնարավորություն տալու հարցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում