12:49  ,  17 հուլիսի, 2018

Թիերի Անրին կկենտրոնանա մարզչական աշխատանքի վրա՝ հեռանալով Sky Sports-ից

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի երկրորդ մարզիչ Թիերի Անրին որոշել է ավարտել աշխատանքը հեռուստատեսությունում եւ կենտրոնանալ մարզչական գործունեության վրա, հաղորդում է Goal.com-ը:

Ֆրանսիայի հավաքականի հետ 1998թ. աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Թիերի Անրին 2015 թվականից ֆուտբոլային վերլուծաբան էր բրիտանական հեռուստատեսությունում, մասնավորապես, Sky Sports հեռուստաալիքում:

Թիերի Անրին 2016 թվականին համալրեց Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի շտաբը:

Ռուսաստանում ավարտված աշխարի առաջնությունում Բելգիայի հավաքականը գրավեց երրորդ տեղը՝ 2:0 հաշվով պարտության մատնելով Անգլիայի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English