11:43  ,  17 հուլիսի, 2018

Օսպինան ու Ուելբեքը կհեռանան Լոնդոնի «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել կոլումբացի դարպասապահ Դավիդ Օսպինային եւ անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքին, հաղորդում է Sport24-ը:

Անգլիական ակումբը հունիսին ձեռք է բերել գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոյին, իսկ Ուելբեքի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

«Արսենալը» տրանսֆերային շուկայում արդեն ծախսել է 70 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում