10:14  ,  17 հուլիսի, 2018

Մոուրինյո. Հիմա մարդիկ Ռոնալդուի համար կդիտեն Իտալիայի առաջնություն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է, որ Մադրիդի «Ռեալից» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո Իսպանիայի առաջնության նկատմամբ հետաքրքրությունը կնվազի:

«Հիմա մարդիկ Ռոնալդուի համար կդիտեն Իտալիայի առաջնություն, Անգլիայի Պրեմյեր լիգա դիտում են, քանի որ աշխարհի լավագույն լիգան է, իսկ իսպանական Պրիմերան՝ Մեսիի շնորհիվ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Պորտուգալացի մասնագետն այս տեսակետը հայտնել է Լոս Անջելեսում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում