09:14  ,  17 հուլիսի, 2018

Պաշտոնական․ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Այաքս»  

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դեյլի Բլինդը կարիերան կշարունակի «Այաքսում», հայտնում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը։

Գործարքի մանրամասները  դեռ չեն հրապարակվել։ Ավելի վաղ խոսակցություններ կային, որ ամստերդամյան ակումբը տեղափոխության համար կվճարի 14 միլիոն եվրո։ «Այաքսի» հետ 28-ամյա Բլինդը կկնքի 4 տարվա պայմանագիր։

Բլինդը 2014-ին հենց «Այաքսից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում Բլինդը  մասնակցել է 7 հանդիպման։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով