23:52  ,  16 հուլիսի, 2018

«Արարատ-Արմենիան» հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել  

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիան» շարունակում է նոր մրցաշրջանին պատրաստվել Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում։

Անդրանիկ Բաբայանի գլխավորած թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել «Ախմատի» երիտասարդական թիմի հետ։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։

Հայկական ակումբի ռուսաստանյան հավաքը կավարտվի հուլիսի 20-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով