22:55  ,  16 հուլիսի, 2018

Ալեքսիս Սանչեսը չի ստացել ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր  

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը թիմի հետ չի մեկնել ԱՄՆ, քանի որ չի ստացել մուտքի արտոնագիր, հաղորդում է BBC-ն։

Այս տարվա փետրվարին ֆուտբոլիստը խնդիրներ էր ունեցել Իսպանիայի հարկային մարմինների հետ։ Նշվում է, որ այդ պատճառով է ԱՄՆ-ն մերժել Սանչեսին։

Հարձակվողի իրավաբաններն այժմ փորձում են կարգավորել այդ հարցերը, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն առանց ֆուտբոլիստի մեկնել է ԱՄՆ, որտեղ մի քանի ընկերական հանդիպումներ են նախատեսված։

Հուլիսի 20-ին Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կխաղա մեքսիկական «Ամերիկայի» հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով