21:45  ,  16 հուլիսի, 2018

Կրիշտիանու Ռոնալդու․ Հասկանում եմ, որ բարդ առաջնություն եմ տեղափոխվել  

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Յուվենտուս» տեղափոխվելու մասին։

«Ես սիրում եմ մարտահրավերներ։ Գիտեմ, որ տակտիկական տեսանկյունից բարդ առաջնություն եմ տեղափոխվել։ Չեմ սիրում ուղղակի նստել և բավարարվել ձեռք բերածով։ Հավատում եմ ինձ և խաղընկերներիս։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հանգիստ և վստահ եմ։ Չեմպիոնների լիգան ցանկանում է հաղթել յուրաքանչյուր ակումբ։ Մենք պայքարելու ենք այդ տիտղոսի համար։ «Յուվենտուսն» ինձ հիանալի հնարավորություն է տալիս, ինչի համար շնորհակալ եմ։ Նրանք գնահատում են ինձ և իմ խաղաոճը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռոնալդուն։

Տրանսֆերի համար «Յուվենտուսը» 2 տարվա ընթացքում Մադրիդի «Ռեալին» կվճարի 100 միլիոն եվրո։ Պորտուգալիայի հավաքականի 33-ամյա խաղացողը իտալական թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր և տարեկան կվաստակի 30 միլիոն եվրո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս