21:20  ,  16 հուլիսի, 2018

Դավոր Շուկեր․ Խորվաթիայի հավաքականի բախտը չբերեց  

Խորվաթիայի ֆուտբոլի միության ղեկավար Դավոր  Շուկերը խոսել է ԱԱ-2018-ի եզրափակիչում տեղի ունեցած Ֆրանսիա - Խորվաթիա հանդիպման մասին, որում ֆրանսիացիները հաղթեցին 4։2 հաշվով։

«Այս արդյունքը Խորվաթիայի համար անակնկալ չէ։ Մենք շատ աղմուկ ստեղծեցինք մեր շուրջը և դա պատահական չէր, քանի որ մենք ունենք փոքր երկիր, բայց բարձրակարգ խաղացողներ։ Նրանք բոլորը խորվաթական ֆուտբոլի զավակներն են։

Կարծում եմ, որ եզրափակիչում մեր բախտը չբերեց։ Ընդունում եմ, որ Ֆրանսիան այժմ ավելի ուժեղ է։ Այն ավելի ֆուտբոլային երկիր է»,- Շուկերի խոսքն է փոխանցում է gazeta.ru-ն։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները հանդիպել էին նաև 1998-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ Այն ժամանակ Ֆրանսիան հաղթել էր 2։1 հաշվով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով