19:10  ,  16 հուլիսի, 2018

Անտոնիո Կոնտե․ Հուսով եմ, որ «Չելսին» կշարունակի հաջողություններ գրանցել  

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչը հրաժեշտ է տվել անգլիական ակումբին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Չելսիի» իմ ընկերներին, որոնց օգնությամբ մենք հաղթեցինք առաջնությունում և Անգլիայի գավաթում։

Ես հաճույք եմ ստացել Անգլիայում անցկացրած ժամանակից։ Երկրպագուները հիանալի վերաբերմունքի արժանացրին ինձ և ընտանիքիս։ Երկրպագուները միշտ կմնան իմ սրտում։

Հուսով եմ, որ «Չելսին» կշարունակի հաջողություններ գրանցել»,- Կոնտեի խոսքն է փոխանցում football-italian-ն։

Կոնտեի ղեկավարությամբ ակումբը 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 8-րդ անգամ՝ Անգլիայի գավաթը: Հաղթական մրցաշրջանի ընթացքում «Չելսին» սահմանեց ռեկորդ՝ Պրեմիեր լիգայի 38 խաղում տանելով 30 հաղթանակ, ակումբի համար ռեկորդային՝ 13 անընդմեջ հաղթանակ:

Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում «Չելսին» գրավեց 5-րդ տեղը եւ չկարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Կոնտեն մտադիր է ստանալ 11 միլիոն եվրո փոխհատուցում ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս