18:15  ,  16 հուլիսի, 2018

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի ասուլիսը (NEWS.am Sport Live)

«Փյունիկ» ակումբի շուրջ ստեղծված իրավիճակը կրիտիկական է, ասել է երեւանյան ակումբի ռուսաստանցի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, որն այժմ ասուլիս է հրավիրել եւ պատասխանում է լրագրողների հարցերին։

Թեման ակումբի տարաձայնություններն են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։

Հուլիսի 16-ին ակումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ՀՖՖ-ից պահանջելով փոխել գործելաոճը, այլապես կբարձրացնի ՀՖՖ ղեկավարության հրաժարականի հարցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում