17:54  ,  16 հուլիսի, 2018

Sky Sports․ ԱԱ-2018-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

Բրիտանական Sky Sports ներկայացրել է Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակի իր տարբերակը՝ առաջին տեղը տալով աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին արժանացած, 19-ամյա Կիլիան Մբապեին։ Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացած, Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չորրորդ տեղում է։

1․ Կիլիան Մբապե (Ֆրանսիա)

2. Էդեն Ազար (Բելգիա)

3. Նեյմար (Բրազիլիա)

4. Լուկա Մոդրիչ (Խորվաթիա)

5. Կիրան Տրիպիեր (Անգլիա)

6. Անտուան Գրիզման (Ֆրանսիա)

7. Տիբո Կուրտուա (Բելգիա)

8. Պոլ Պոգբա (Ֆրանսիա)

9. Կեւին Դե Բրույնե (Բելգիա)

10. Ֆիլիպե Կոուտինյո (Բրազիլիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս