16:06  ,  16 հուլիսի, 2018

Անձրեւաջրերը քանդել են ԱԱ-2018-ի «Վոլգոգրադ Արենայի» հարակից տարածքը (ֆոտո)

Հորդառատ անձրեւի հետեւանքով առաջացած հեղեղաջրերը քանդել են աշխարհի առաջնության հանդիպումներ ընդունած Վոլգոգրադի ստադիոնի հիմքի մի հատվածը՝ Վոլգա գետի ուղղությամբ։ Սոցիալական ցանցերի օգտատերերը հրապարակել են բազմաթիվ լուսանկարներ։

«Վոլգոգրադ Արենայի» շինարարության ծախսը կազմել էր 17 միլիարդ ռուբլի։ Ստադիոնն ընդունել է աշխարհի առաջնության խմբային փուլի չորս հանդիպում։ Հաջորդ մրցաշրջանում այստեղ կանցկացնի հանդիպումները Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ռոտորը»։

Շինարարություն իրականացրած ընկերությունից հայտնել են, որ ստադիոնում հեղեղում չի եղել։ Իսկ քանդվածը տարածքի վերականգնումը կիրականացվի մի քանի շաբաթում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում