15:46  ,  16 հուլիսի, 2018

Մբապեն ԱԱ-2018-ից ստացած ամբողջ պարգեւավճարը կտրամադրի բարեգործության

Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալու համար ստացած ամբողջ պարգեւավճարը (մոտ կես միլիոն եվրո) կտրամադրի բարեգործության, հաղորդում է L'Equipe-ը։ Գումարը կփոխանցի հոպիտալացված եւ հաշմանդամ երեխաների անվճար մարզական կրթության ծրագրերին։

Մբապեն Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնությունում դարձավ չորս գոլի հեղինակ։ Նա աչքի ընկավ նաեւ եզրափակիչում։ Ֆրանսիան 4։2 հաշվով հաղթեց Խորվաթիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում