13:49  ,  16 հուլիսի, 2018

Ռոնալդուն բուժզննում է անցնում «Յուվենտուսում» (ֆոտո)

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բուժզննում է անցնում Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսում», որից հետո տեղի կունենա նրա մամուլի ասուլիսը։

Ռոնալդուն թուրինյան ակումբի հետ կկնքի չորս տարվա պայմանագիր։ 33-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ։

«Յուվենտուսը» Մադրիդի «Ռեալին» երկու տարում կվճարի 100 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում