12:30  ,  16 հուլիսի, 2018

Մբապե․ Հիմա բացարձակ հնարավոր չէ իմ տեղափոխությունը «Ռեալ»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն չի պատրաստվում փոխել ակումբը։

«Ես պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ եւ երջանիկ եմ այդ թիմում։ Հիմա բացարձակ հնարավոր չէ իմ տեղափոխությունը «Ռեալ»։

Եզրափակիչում խփածս գոլը եւ այս տարիքում աշխարհի չեմպիոն դառնալն անհավանական է։ Երջանիկ եմ, որ աշխատանքս տվեց արդյունք։ Բայց սա իմ կարիերայի միայն սկիզբն է, պետք է շարունակեմ նույն ոգով»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ 19-ամյա Մբապեն Ռուսաստանում ավարտված առաջնությունում խփել է չորս գոլ։ Ֆրանսիան եզրափակիչում 4։2 հաշվով հաղթել է Խորվաթիային՝ 20 տարի անց նվաճելով երկրորդ գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով