11:37  ,  16 հուլիսի, 2018

Հարի Քեյն․ Մեծ նվաճում է ԱԱ-2018-ի «Ոսկե խաղակոշիկին» արժանանալը

Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է իր մասնակցությունը աշխարհի առաջնությանը։ 6 գոլով նա արժանացավ լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։

«Սա մեծ նվաճում է։ Քչերը կարող են հպարտանալ, որ «Ոսկե խաղակոշիկ» են նվաճել աշխարհի առաջնությունում։ Վստահ եմ՝ մրցանակը անվնաս կհասնի ինձ։

Եվրո-2016-ը հիասթափություն դարձավ ինձ համար։ Ցանկանում էի ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ գոլեր խփել այս մակարդակի մրցաշարերում։ Դա կարեւոր էր ինձ համար եւ հասա դրան։ Հրաշալի մրցաշար էր մեր թիմի համար»,- Քեյնի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Հիշեցնենք, որ 24-ամյա անգլիացի ֆուտբոլիստը վեց գոլից երեքը խփել է 11 մետրանոցից։ Երկրորդ տեղը չորսական գոլով բաժանել են ռուսաստանցի Դենիս Չերիշեւը, բելգիացի Ռոմելու Լուկակուն, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ ֆրանսիացիներ Անտուան Գրիզմանն ու Կիլիան Մբապեն։ Չերիշեւը, Լուկակուն եւ Մբապեն բոլոր գոլերը խփել են խաղից, Գրիզմանն իրացրել է երեք 11 մետրանոց, Ռոնալդուն՝ մեկ։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 4։2 հաշվով հաղթել է Խորվաթիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով